Ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ մեղադրվողը
Մոսկվայի Խամովնիկի դատարանը երկու ամսով ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում հայ գործարարի սպանության մեջ։ 62-ամյա Հովհաննես Կամարյանին գնդակահարել էին հունիսի 2-ի ուշ երեկոյան, հայտնում է «Կոմերսանտը»։
Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, պաշտպանական կողմը չի առարկել նրան ձերբակալելու դեմ։ «Դատարանը Երվանդյան Հայրիկ Ալիկովիչի նկատմամբ, որպես խափանման միջոց, երկու ամսով, այսինքն՝ մինչեւ օգոստոսի 3-ը կալանքը ընտրելու որոշում է կայացրել»,- ասել է դատավորը (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։
ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (սպանություն) եւ ՌԴ Քրեական օրենսգրքի 222 հոդվածով (զենքի ապօրինի շրջանառություն)։ Ենթադրյալ մարդասպանին բերման են ենթարկել հաջորդ օրը՝ հունիսի 3-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ խոսքը քրեական վեճերի մասին է։