Հայաստան - Իռլանդիա․ Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիայի հետ դիմակայությունով մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։
B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընդունել է Իռլանդիայի հավաքականին։
Ավարտվեց առաջին խաղակեսը։ Դարպասի գրավում չգրանցվեց։ Հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակին տիրելով ժամանակի 66 տոկոսը։
Իռլանդիան Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ 7 հարված կատարեց։ Հայաստանի թիմը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։
Ընդմիջում է։
Ազգերի լիգա. B լիգա, առաջին խումբ, առաջին տուր
Հայաստան - Իռլանդիա՝ 0։0 (առաջին խաղակես)
Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (ավագ), Հրայր Մկոյան, Արման Հովհաննիսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան։
Պահեստայիններ․ Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար, Էդգար Բաբայան, Հովհաննես Հարությունյան, Արարատ Մոնրոյ, Սոլոմոն Ուդո, Արթուր Սերոբյան, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Սարգիս Ադամյան։