Առնվազն 6 մարդ է զոհվել Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով
Առնվազն 6 մարդ է զոհվել եւ 20-ը վիրավորվել շաբաթ օրը Հնդկաստանի հյուսիսային Խապուր շրջանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին։
Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նյու Դելիից մոտ 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Դհաուլանի արդյունաբերական գործարանում կաթսա է պայթել՝ գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Սուրենդրա Սինգհը։
«Փրկարարական աշխատանքներ են տարվում»,- ասել է Սինգհը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։
Աշխատանքային դժբախտ պատահարները սովորական երեւույթ են Հնդկաստանում եւ դրանց պատճառը հիմնականում անվտանգության կանոնները խախտող մարդիկ են, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների կողմից թույլ վերահսկողությունը: