Շակիրան և Ժերար Պիկեն հայտարարել են իրենց բաժանման մասին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն եւ կոլումբիացի երգչուհի Շակիրան հայտարարել են իրենց բաժանման մասին։ «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է երգչուհու հայտարարության մեջ, որը տարածել է EFE-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զույգի բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Պիկեն եւ Շակիրան հարաբերությունների մեջ են 2011 թվականից, մինչդեռ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի՝ Միլանը (9 տարեկան) եւ Սաշան (6 տարեկան)։