Ինժեներները սմարթֆոնի համար նորածինների դեղնախտն առանց զննման հայտնաբերող հավելված են մշակել
Սմարթֆոնի համար հավելվածը, որը հայտնաբերում է ծանր դեղնախտը նորածինների մոտ՝ նրանց աչքերը սքանավորելով, կարող է կյանքեր փրկել այն շրջաններում, որտեղ հասանելի չեն թանկարժեք զննման սարքերը, ասվում է հետազոտությոն մեջ, որի համահեղինակները Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Գանայի համալսարանի գիտնականներն են։
NeoSCB կոչվող հավելվածը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի բժիշկների եւ ինժեներների կողմից եւ օգտագործվել է Գանայում ավելի քան 300 նորածինների դեղնախտի հայտնաբերման համար՝ 2020 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում 37 նորածինների հետ կատարված նախնական փորձնական ուսումնասիրությունից հետո:
Pediatrics ամսագրում հրապարակված լայնածավալ հետազոտության մեջ թիմը թեստավորել է ավելի քան 300 նորածնի՝ օգտագործելով մի հավելված, որը վերլուծում է սմարթֆոնի տեսախցիկի պատկերները՝ չափելու համար աչքի սպիտակ մասում դեղնությունը, որը նորածնային դեղնության նշան է: Անզեն աչքով աչքի դեղնախտի վերլուծությունն անվստահելի է, եւ neoSCB հավելվածը թույլ է տալիս բուժում պահանջող նորածնային դեղնախտի վաղ ախտորոշումը:
Դեղնախտը, երբ աչքերի մաշկը եւ սպիտակուցը դեղնում են, տարածված է նորածինների մոտ եւ սովորաբար անվնաս է։ Դեղնությունն առաջանում է բիլիռուբին կոչվող նյութից, որը ծանր դեպքերում կարող է ներթափանցել ուղեղ՝ հանգեցնելով մահվան կամ հաշմանդամության, ինչպիսիք են լսողության կորուստը, նյարդաբանական հիվանդությունները, ինչպիսիք են աթետոիդ ուղեղային կաթվածը եւ դանդաղ զարգացումը:
Ամեն տարի ծանր դեղնախտն ամբողջ աշխարհում մոտ 114 000 նորածինների մահ եւ 178 000 հաշմանդամություն է առաջացնում, չնայած այն հանգամանքին, որ հիվանդությունը բուժելի է։ Նորածինների դեղնախտի դեպքերի մեծ մասը տեղի է ունենում ծնվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում։