Հունաստանում ստորջրյա թանգարաններ կբացվեն
Բյուզանդական առևտրային նավի բեկորը, որը խորտակվել է Կիկինթոս կղզու մոտ, Թեսալիայի Վոլոսի ափերի մոտ, 11-րդ կամ 12-րդ դարերում, երեք նոր ստորջրյա թանգարաններից է, որոնք կբացվեն սուզորդների եւ հնագիտության սիրահարների համար մինչեւ հունիսի վերջ:
Որպես Հունաստանի՝ իր ստորջրյա հնությունների հարստությունն օգտագործելու եւ հանրության համար դրանք ավելի մատչելի դարձնելու ցանկության մի մաս, երեք տարի առաջ այսպես կոչված «Նավերի խորտակված ակրոպոլիսի» հաջող մեկնարկից հետո ի հայտ են եկել երեք նոր վայրեր, հաղորդում է Kathimerini-ն։
Սպասվում է, որ Պերիստերայի ստորջրյա թանգարանը կբացվի հաջորդ շաբաթվա վերջին: