Չինաստանում ռոբոտը պատմության մեջ առաջին անգամ կլոնավորել է խոզերին
Նանկայի համալսարանի գիտնականները խոզերին կլոնավորելու միջոց են գտել, որին մասնակցում է միայն ռոբոտը։ Էգի առաջին ավտոմատացված բեղմնավորումից հետո յոթ խոճկոր է ծնվել, գրում է South China Morning Post-ը։
Առաջին խոճկորները, որոնք կլոնավորվել են ռոբոտի մասնակցությամբ, 2017 թվականին են ծնվել Չինաստանում։ Բայց հետո գիտնականները որոշ փուլերում միացել են գործընթացին:
Կլոնավորման ամբողջական ռոբոտացումն ապահովում է դրա հաջողությունը: Գործողության ընթացքում մեքենան ավելի հազվադեպ է վնասում բջիջները, քանի որ այն ավելի ճշգրիտ է աշխատում, քան մարդը:
Ռոբոտի մշակողները կարծում են, որ նոր տեխնոլոգիան կնվազեցնի Չինաստանի կախվածությունը խոզի մսի ներմուծումից։ Երկիրն այս մթերքի ամենամեծ սպառողն է աշխարհում: