Ճապոնիան 2021 թվականին գրանցել է ծնունդների ռեկորդային ցածր ցուցանիշ
Ճապոնիան 2021 թվականին գրանցել է ծնունդների ռեկորդային ցածր ցուցանիշ՝ պատճառ դառնալով պատմության մեջ բնակչության ամենամեծ բնական անկումը, հայտնում է Reuters-ը։
Անցյալ տարի գրանցվել է 811 604 ծնունդ, ինչը 1899 թվականից ի վեր ամենացածրն է՝ ըստ առողջապահության նախարարության տվյալների։
Մահվան դեպքերի թիվը հասել է 1 439 809-ի, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը նվազել է 628 205-ով։
Ճապոնիան աշխարհում ամենաարագ ծերացող բնակչություններից մեկն է, եւ երկրի փակ սահմանները COVID-19 համավարակի ժամանակ արագացրել են աշխատուժի անկումը: