Արայիկ Հարությունյանը զգուշավորություն է ցուցաբերում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունում, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցությունում։
Բանն այն է, որ, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, Հարությունյանի կուսակցությունում լուրջ դժգոհություն կա ՀՀ իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց հրահանգված է հնարավորինս մեղմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին և ոչ մի սուր ու կոշտ հռետորաբանություն չօգտագործել։
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հարցում բավական լուրջ զգուշավորություն է ցուցաբերում ինքը՝ Հարությունյանը, փորձելով հնարավորինս մեղմ բառամթերք օգտագործել հայաստանյան իշխանությունների հասցեին, չնայած մի քանի անգամ փորձել է որոշակի դիրքորոշում արտահայտել։ Հատկանշական է նաև, որ մայիսի 28-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության և խմբակցության բավական մեծ թվով ներկայացուցիչներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: