Բացահայտվել է բջջային հեռախոսի հափշտակության դեպքը
ՏեսանյութերՄայիսի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում բջջային հեռախոսի հափշտակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ Վանաձորի 19-րդ դպրոցի խաղահրապարակում անհայտ անձը բացահայտ հափշտակել էր մի աշակերտուհու հեռախոսն ու փախել։
Դեպքի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Բազումի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հափշտակությունը կատարել է մի պատանի։ Նա հրավիրվեց բաժին ու բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանեց արարքը՝ նշելով տեղը, որտեղ թաքցրել էր գողոնը։
Բջջային հեռախոսը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն։