Բելա Տոռնը հաստատել է բաժանման մասին լուրը և հայտնել պատճառը
Դեռ մեկ տարի առաջ Բելա Տոռնը հայտնել էր իր սիրավեպի մասին իտալացի երաժիշտ Բենյամին Մալոկոյի հետ, սակայն ըստ երևույթին, նրանց սիրավեպը չի վերածվի ամուսնության։
Նախօրեին դերասանուհու մենեջերը հաստատել է տեղեկատվությունը այն մասին, որ զույգը բաժանվել է։
«Նրանք երկուսն էլ ունեին շատ ծանրաբեռնված գրաֆիկ, վերջերս չէին հասցնում նույնիսկ տեսնել միմյանց, ուստի որոշեցին՝ յուրաքանչյուրը իր ճանապարհով շարունակի»,-հայտնել է Բելայի մենեջերը։