Լյուկ Բեսսոնի ցանկությունը կապված երեկվա իրադարձությունների հետ, Զորի Բալայանի մտագողությունն ու երթուղայինի վարորդը. Ֆեյսբուքը՝ երեկ
Երեկ թե՛ Ֆեյսբուքում, թե՛ քաղաքում անհանգիստ ու հագեցած օր ստացվեց:
Գնացինք
Օպերայի բակում պայթյուն է: Այս բառերը մի քանի րոպեում զետեղվեցին շատերի ֆեյսբուքյան պատերին: Մարտական գործողությունների թատերաբեմ դարձած Օպերայի տարածքում 15-20 հոգի փորձում էին հեղափոխություն անել: Այս դեպքերի մասին տեղեկացել է Լյուկ Բեսսոնը և ցանկանում է ֆիլմ նկարահանել' «Ինչպես չի կարելի հեղափոխություն անել» վերնագրով: Այդ ֆիլմում իրենց ուրույն տեղն են ունենալու նաև երեկվա դեղին գլխարկով ավանակները:
Հիշո՞ւմ եք' մի երկու ամիս առաջ պետավտոտեսուչներին էին նկարում, այժմ կալիբրն ավելի փոքր է դարձել, անցել են' երթուղայինի վարորդներին: Ֆեյսբուքում բոլորը մեղադրում էին վարորդին, իսկ վիդեոն նկարող աղջկա մասին կար երկու կարծիք: Մեկը մեղադրում էր, մյուսը' պաշտպանում:
Պրն. Վարդազարյանը ՀՀ մեծ արտիստ է, բայց պրն. Վարդազարյանին պետք է խնդրեմ, որպեսզի մոռանա, որ իր կրծքին ՀՀԿ-ի նշան կա և ցանկանում եմ հիշեցնել, որ օրվա մեջ 2 հատ 50 դրամը որոշ մարդկանց հացով է ապահովում:
Նախախորհրդարանը բացի պայքարելուց նաև հետապնդումների է ենթարկվում: Դե որքանով, որ պայքարում է, իսկ ես պայքար չեմ տեսնում, այնքան էլ հետապնդումների է ենթարկվում, սա իմ կարծիքն է:
Վերջ սրանից հետո ոչ ոքի կողքով արագ անցնել չի կարելի, չի կարելի վիրավորել կամ անհանգստացնել, որովհետև Հայաստանում այլևս գործում է բարոյական վնասի ինստիտուտը: Դե հիմա հումորով լեցուն դատավարությունները անպակաս են լինելու:
Հին դարերից եկել է գրագողությունը: Եղել է նաև մտքերի գողությունը: Բայց լավ մտքերն էին գողանում: Դե Դավիթ Հակոբյանին' մեր մարքսիստին, ինչ ասես'պրն. Հակոբյան, քո կարծիքով Զորի Բալայանը լուրջ միտք էր հայտնե՞լ, Դուք էլ նեղվե՞լ եք ու նրան մեղադրում եք մտքագողության մեջ: Մի՛ արեք այդպիսի բան:
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք