Քիմ Քարդաշյանին թույլ չեն տվել մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի պատվին կայանալիք երեկույթին
Բուքինգհեմյան պալատը մերժել է Քիմ Քարդաշյանի խնդրանքն՝ այցելել Եղիսաբեթ Երկրորդի թագադրման պլատինե հոբելյանի առիթով անցկացվելիք պաշտոնական երեկույթին, հայտնում է Daily Mail-ը։
Պաշտոնական երեկույթը ծրագրված է այս շաբաթ օրը։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ Քիմը վճռական է տրամադրված եւ չի հուսալքվում․ նա ու ընկերը՝ Փիթ Դեւիդսոնը, փորձում են տոմսերն այլ կերպ ձեռք բերել։ Իրապատում-շոուի աստղը նույնիսկ ասել է, որ դեմ չի լինի, եթե տոմսերը «VIP» չլինեն։
Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները նշել են․ «Քիմին հազվադեպ են մերժում այս կամ միջոցառման մասնակցելու հարցում, այնպես որ, բավական զարմանալի էր, առավել եւս այն դեպքում, երբ նա հաճախ է Մեծ Բրիտանիա այցելում։ Քիմն ու Փիթը սիրում են արքայական ընտանիքին եւ շատ կցանկանային դառնալ յուրահատուկ տոնի մասը»։
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը Մեծ Բրիտանիա են մեկնել այս շաբաթ։ Պարզ չէ՝ արդյոք հոբելյանական տոնակատարությունները Լոնդոն մեկնելու միակ պատճառն են, թե՞ ոչ։