Իսրայելը հայտարարել է, որ լազերային հակահրթիռային վահանով հրթիռի խոցումն ընդամենը 2 դոլար կարժենա
ՀՕՊ լազերային համակարգը, որը Իսրայելը նախատեսում է հաջորդ տարվանից տեղադրել հակառակորդի հրթիռներն ու անօդաչու սարքերը չեզոքացնելու համար, ընդամենը 2 դոլար կարժենա՝ մեկ հրթիռի խոցման համար, ասել է վարչապետ Նաֆթալի Բենեթը, հայտնում է Reuters-ը։
Ներկայումս Իսրայելը կախված է խոցման համակարգերից, որոնք տասնյակ հազարից մինչեւ միլիոնավոր դոլար արժողությամբ խոցող հրթիռներ են արձակում՝ նման արկերին հետեւելու համար: Սակայն Iron Beam համակարգը, որի նախատիպը անցյալ տարի է ներկայացվել, լազերներն օգտագործում է գերտաքացման եւ օդային սպառնալիքները վնասազերծելու համար:
Բենեթը կանխատեսել է, որ համակարգը շահագործման կհանձնվի մինչեւ 2023 թվականի սկիզբը: «Սա փոխում է խաղի կանոնները ոչ միայն այն պատճառով, որ մենք հարվածներ ենք հասցնում թշնամու զինված ուժերին, այլ նաեւ այն պատճառով, որ մենք սնանկացնում ենք նրանց»,- ասել է նա՝ Rafael Advanced Defense Systems համակարգեր արտադրող պետական ընկերություն այցի ժամանակ:
«Մինչ այժմ յուրաքանչյուր հրթիռի խոցումը մեզ համար մեծ գումարներ է արժեցել։ Այսօր նրանք (թշնամին) կարող են տասնյակ հազարավոր դոլարներ ներդնել հրթիռի մեջ, իսկ մենք 2 դոլար կներդնենք էլեկտրաէներգիայի մեջ՝ այդ հրթիռը որսալու համար»,- ասել է Բենեթը։