Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների սպասվող հանդիպման մասին
Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում եւ համաձայնեցվել [Հայաստանի եւ Ադրբեջանի] ղեկավարների` անցած դեկտեմբերին կայացած հանդիպմանը»։
Ստրասբուրգ կմեկնի Ադրբեջանի ընդհանուր 10 ներկայացուցիչ։ «Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին մասնակցելն է»,- ասել է Գրոսը։