Հրապարակային նվաստացրել են․ Մեգան Մարքլին թույլ չեն տվել շքերթի ժամանակ պատշգամբ բարձրանալ՝ Եղիսաբեթ Երկրորդի մոտ
Մեգան Մարքլին թույլ չեն տվել բարձրանալ պատշգամբ՝ արքայական ընտանիքի մոտ, Եղիսաբեթ Երկրորդի կառավարման պլատինե հոբելյանի առիթով կազմակերպված շքերթի ընթացքում։ Երբ Մեծ Բրիտանիայի թագուհին դուրս է եկել Բսւքինգհեմյան պալատի պատշգամբ, նրան կողքին կանգնած են եղել արքայազան Չարզլն ու նրա կինը՝ Կամիլան, ինչպես նաեւ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնն իրենց երեխաների հետ։
Ըստ արարողակարգի՝ արքայազն Հարիի կնոջը տեղ չի հատկացվել։ Սասեքսի դուքսին եւս պատշգամբ չեն հրավիրել։
Նման որոշում կայացրել է անձամբ թագուհին։ The Sun-ի հաղորդմամբ՝ ըստ լուրերի՝ Եղիսաբեթ Երկրորդն այդ կերպ ցանկացել է խուսափել Սասեքսի դուքսերի շուրջ աղմուկից, որոնք ԱՄՆ են տեղափոխվել եւ հրաժարվել են տիտղոսներից, ինչպես նաեւ սեռական բռնության վերաբերյալ գործի պատճառով սկանդալի կենտրոնում հայտնված արքայազն Էնդրյուի շուրջ աղմուկից։