ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ տնտեսական ու անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ տնտեսական ու անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Համաձայնեցված փաթեթը ներառում է մի շարք միջոցառումներ, որոնք ակտիվորեն խանգարեն «Ռուսաստանի ագրեսիայի շարունակմանը»։
ԵՄ-ն որոշել է արգելել Ռուսաստանից հում նավթի եւ որոշ նավթամթերքների գնումը, ներմուծումը կամ տեղափոխումը ԵՄ։ Ռուսական նավթից աստիճանաբար հրաժարվելը հում նավթի համար կտեւի մինչեւ 6 ամիս, իսկ այլ վերամշակված նավթամթերքների համար՝ մինչեւ 8 ամիս։
Ժամանակավոր բացառություն է նախատեսվում խողովակաշարով հում նավթի ներմուծումը ԵՄ այն անդամ երկրներ, որոնք իրենց աշխարհագրական դիրքի պատճառով կախված են Ռուսաստանից մատակարարումներից եւ չունեն կենսունակ այլընտրանքներ։
Ավելին, Բուլղարիան եւ Խորվաթիան նաեւ ժամանակավոր արտոնություններ կստանան ռուսական ծովային նավթի եւ վակուումային գազի ներմուծման համար։
ԵՄ-ն արգելում է SWIF-ի մասնագիտացված ծառայությունների մատուցումը եւս երեք ռուսական վարկային հաստատություններին՝ «Սբերբանկ»-ին, «Մոսկվայի վարկային բանկ»-ին եւ «Ռոսսելխոզբանկ»-ին, եւ «Բելառուսի զարգացման եւ վերակառուցման բանկ»-ին:
ԵՄ-ն դադարեցնում է ռուսական եւս երեք պետական հեռուստաալիքների՝ «Россия РТР/РТР Планета»-ի, «Россия 24»-ի եւ «Международный ТВ Центр»-ի հեռարձակումը։
ԵՄ-ն ընդլայնում է այն անձանց եւ կազմակերպությունների ցանկը, որոնց վրա ազդում են երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները։ Ցուցակում նման համալրումները ներառում են ինչպես ռուսական, այնպես էլ բելառուսական կազմակերպություններ։ Բացի այդ, ԵՄ-ն կընդլայնի այն ապրանքների եւ տեխնոլոգիաների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը։ Սա ներառում է 80 քիմիական նյութեր, որոնք «կարող են օգտագործվել քիմիական զենք պատրաստելու համար»:
ԵՄ-ն կարգելի հաշվապահական, PR եւ խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաեւ ամպային ծառայությունների մատուցումը Ռուսաստանին։
Բացի այդ, Խորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։
Համապատասխան իրավական ակտերը շուտով կհրապարակվեն Պաշտոնական տեղեկագրում։