Մոսկվայում գնդակահարել են 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին
Մոսկվայում գնդակահարել են 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին։ Նա խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն ունի, գրում է «Կոմերսանտը»։
Կամարյանի վրա կրակել են, երբ նա մի աղջկա հետ դուրս է եկել «Սեյջի» ռեստորանից։ Անհայտ անձը կրակել է տղամարդու մեջքին եւ գլխին, որից հետո բջջային հեռախոսով լուսանկարել է մահացածին եւ փախուստի դիմել։ REN TV-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործը 25 տարեկան է։
Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ սպանվածը Հայաստանում հետախուզման մեջ է։ Նրան որոնում էին սպանություն նախապատրաստելու համար, պարզաբանում է «ՌԻԱ Նովոստին»։ Միաժամանակ գործակալության աղբյուրը հայտնել է, որ քանի որ Կամարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր։
ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի դեպարտամենտի ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան հայտնել է, որ Կամարյանի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է։ «112» Telegram-ալիքի տվյալներով՝ դա 24-ամյա Ալիկ Ե.-ն է։
Նշվում է, որ Կամարյանի հանդեպ Հայաստանում հետախուզումը հայտարարվել է այն բանի համար, որ 2013 թվականին նա փորձել է կազմակերպել իր հակառակորդ եւ Դեդ Հասանի դաշնակից Ռաֆիկ Մադոյանի սպանությունը։
Գրառումը՝ այստեղ: