Առգրավվել է 10.4 կգ ձուկ. Այն հանձնվել է Սիսիանի մանկապարտեզներին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։
Տեսչական մարմինց հայտնում են, որ առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։
Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ։
Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։