«Ֆիլյան պարզապես խելագարվել է»․ Տիգրան Քեոսայանը՝ Ֆիլիպ Կիրկորովի մասին
Դերասան եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը երգիչ Ֆիլիպ Կիրկորովին խենթ է անվանել։ Առիթ է դարձել երգչի ցանկությունը՝ սկանդալային հարձակումներից պաշտպանել նախկին կնոջն՝ Ալլա Պուգաչովային ու նրա ներկայիս ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին։ Ռուսական փոփի արքան նրանց պաշտպանել էր Քեոսյանի կնոջ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակային հայտարարությունից հետո։
Պուգաչովայի նախկին եւ ներկայիս սիրելիները խոսել էին, երբ լրագրողը Գալկինին մեղադրել էր Պրիմադոննայի հետ ամուսնության հաշվին իր հոմոսեքսուալությունը թաքցնելու փորձի մեջ։
Այն, որ զույգը մասին է 20 տարի եւ մեծացնում է երկու երեխաներին, օրինակելի ընտանիք է ու բազմաթիվ երկրպագուներին սիրելին, Սիմոնյանին չի հուզում։ Նրա ամուսնուն եւս" Քեոսայանը հաճույքով եւ իրեն բնորոշ սարկազմով YouTube-յան «Эмпатия Манучи» շոուի ընթացքում աջակցել է կնոջը։
«Որովհետեւ հիմար մարդկի են։ Դե, Ֆիլյան խելագարվել է։ Ավելի հեշտ է տեսնել, որ ինչ-որ մեկը հանել է կեղտոտ ներքնազգեստը, բայց խոսքը դրա մասին չէ։ Առհասարակ չի հետաքրքրում, թե դու ով ես, ինչպես ես, ում ես համբուրում եւ ում հետ ես քնում»,- ասել է շոումենը։
Քեոսայանի կարծիքով՝ ինքն իրեն կարող է թույլ տալ մարդկանց լատենտ հոմոսեքսուալ անվանել եւ նրանց հիշեցնել այդ մասին։ Նրան գլխավորապես հետաքրքրում են ոչ թե Գալկինի հարաբերություններն այլ տղամարդկանց հետ, այլ սուտը։ Ռեժիսորը վստահ է, որ հումորիստը մոլորեցնում է մի ամբողջ երկրի՝ սեր խոստովանելով կնոջ, թեեւ կանայք նրան չեն հետաքրքրում։
«Դա մասնավոր ընտրություն չէ։ Նա մեծ հաշվով կարիերա է կառուցել՝ կոնսերվատիվ հանրությանը պատմելով կենսակերպի, երեխաների մասին։ Հավատում եմ, հավատում»,- հեգնել է Քեոսայանը։