Բայդենը Սթոլթենբերգին հայտնել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին հայտնել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Բայդենը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ազդեցությունը անդրատլանտյան անվտանգության վրա եւ ՆԱՏՕ-ի զսպման եւ պաշտպանական կարողությունների ուժեղացման կարեւորությունը։
«Նրանք ողջունել են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, եւ նախագահ Բայդենը հայտնել է իր վ-վճռորոշ աջակցությունը գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի ջանքերին՝ նպաստելու այդ երկրների անդամակցման գործընթացի արագացմանը», - ասվում է հայտարարության մեջ: