Ստամբուլում հնձվորի հագուստով տղամարդն ինքնահրկիզվել է սարսափած անցորդների աչքի առջեւ
Ստամբուլում մռայլ հնձվորի հագուստով տղամարդն ինքնահրկիզվել է սարսափահար անցորդների աչքի առջեւ:
28-ամյա Աբդուլլահ Ջիհաթ Թուրան Պ.-ն գերանդին բռնած լուսանկարվում էր զբոսաշրջիկների հետ միջնադարյան Գալաթայի աշտարակի դիմաց։ Եւ հանկարծ նա իր վրա բենզին է լցրել եւ ինքնահրկիզվել է, գրում է Daily Mail-ը։
Որոշ զբոսաշրջիկներ նույնիսկ սելֆի էին անում, երբ նրա մարմինը կրակի մեջ էր:
Տղամարդը ձեռքերը դեպի երկինք էր պարզել եւ ընկել էր գետնին, մինչ մոտակայքում գտնվող խանութի երկու աշխատող կրակմարիչներով հանգցրեցին կրակը: Նրա վնասվածքների չափը դեռ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ տղամարդը ողջ է մնացել ինքնահրկիզումից հետո:
Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը բղավում կրակը մարելուց հետո, իսկ մաշկը եւ ածխացած հագուստը կախված են ձեռքերից:
Ստամբուլի նահանգապետի հայտարարության մեջ ասվում է, որ Քոնիայի Մերամ թաղամասում գրանցված Ա.Ս.Տ.Պ. անունով տղամարդը փորձել է ինքնահրկիզվել դյուրավառ նյութով Գալաթայի աշտարակի մոտ։ Տեղի բնակիչների միջամտությամբ կրակը մարվել է, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ տղամարդը երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել եւ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Ոստիկանները նաեւ առգրավել են տղամարդու պլանշետն ու իրերը՝ փորձելով գտնել ինքնահրկիզման պատճառները: