ԱՄՆ-ն չեղարկել է Կուբա թռիչքների սահմանափակումները
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը չեղարկել է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք սահմանված սահմանափակումները դեպի Կուբա թռիչքների համար, հայտնում է AP-ն։
Սահմանափակումները թույլ չէին տալիս ամերիկյան ավիաընկերություններին թռնել Կուբայի քաղաքներ, Հավանայից բացի: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նամակ էր ուղարկել տրանսպորտի նախարարություն՝ խնդրելով վերացնել սահմանափակումները։
Բլինքենն ասել է, որ դեպի Կուբա թռիչքների բացումն արվել է «կուբայի ժողովրդին աջակցելու եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերից ելնելով»։ Նրա խոսքով՝ երբ տրանսպորտի նախարարությունը կատարի իր խնդրանքը,«կանոնավոր եւ չարտերային թռիչքներն ԱՄՆ-ի եւ Կուբայի օդանավակայանների միջեւ կարող են անմիջապես վերսկսվել»:
Անցյալ ամիս Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ ընդլայնելու է թռիչքները դեպի Կուբա, քայլեր է ձեռնարկելու կղզի ԱՄՆ-ից ճանապարհորդների համար սահմանափակումները մեղմելու եւ դրամական փոխանցումների սահմանափակումները վերացնելու համար:
Վարչակազմը հայտարարել էր, որ կսկսի Կուբայի ընտանիքի վերամիավորման ծրագրի վերականգնումը, որում ավելի քան 20.000 դիմում է կուտակվեկ, եւ կընդլայնի հյուպատոսական ծառայությունները եւ վիզաների մշակումը: