Ղրղզստանում կանցկացվի «Համագործակցության երեխաներ» VII միջազգային երիտասարդական ֆորումը
2022 թ. հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլ լճի ափին, կանցկացվի «Համագործակցության երեխաներ» VII միջազգային երիտասարդական ֆորումը: Միջոցառումն ավանդաբար կազմակերպվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ Ղրղզստանի Հանրապետության Ջոգորկու Քենեշի կողմից:
Ինչպես հայտնում է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը, 2022 թ. Միջազգային ֆորումը կանցկացվի «Ընդհանուր պատմություն՝ մեկ ճակատագիր» կարգախոսի ներքո։ Մասնակիցները՝ Համագործակցության տարբեր երկրների դպրոցականները եւ նրանց ուսուցիչները, կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են եվրասիական եւ ազգային արժեքների բացահայտումն ու պահպանումը, ԱՊՀ մշակութային եւ կրթական ներուժի բարձրացումը, տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջեւ փոխըմբռնման բարելավումը, հոգեւոր եւ բարոյական կրթությունը՝ որպես Համագործակցության երկրներում կրթության անհրաժեշտ բաղադրիչ, հասարակական միավորումների դերը երիտասարդների սոցիալապես ակտիվ կյանքի դիրքի ձեւավորման գործում եւ այլն:
Ֆորումի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 27-ին։ Հունիսի 28-ից հուլիսի 3-ը դրա մասնակիցները հերթով կներկայացնեն իրենց երկրներիպրեզենտացիաները։ Դպրոցականներին սպասվող միջոցառումների թվում են սպորտային խաղերը, արշավները, բանավեճերը, ստեղծագործական սեմինարները, քվեստները, երաժշտական ֆլեշմոբերը։