Տոնական միջոցառում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող փոքրիկների համար
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են այցելել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետի տեղակալը նվերներ է հանձնել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին, ծանոթացել նրանց բուժման ընթացքին ու առողջություն մաղթել փոքրիկներին: Գևորգ Սիմոնյանը տեսակցել է նաև Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևին, հանձնել նվերներ, շնորհավորել տոնական օրվա առթիվ: