Երեկ, հունիսի մեկին, Կարմիր բերետավորները ծաղիկներ նվիրեցին երթում գտնվող երեխաներին. Երեխաները կավիճով գրում էին՝ «Նիկոլ դավաճան»
«Դիմադրության» շարժումը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ֆրանսիայի հրապարակից երթ էր սկսել, որին մասնակցում էին կանայք եւ երեխաները:
Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առած «Դիմադրության» շարժման երթը, որին մասնակցում էին կանայք և երեխաներ, հասել էր Հանրապետության հրապարակ: Այստեղ ոստիկանական մեքենաները զարդարված էին փուչիկներով:
Կարմիր բերետավորները սկսեցին ծաղիկներ նվիրել երթում գտնվող երեխաներին:
Կառավարության շենքի դիմաց երեխաները կավիճով գրեցին՝ «Նիկոլ դավաճան», նաեւ նկարեցին Արցախի դրոշը:
Կառավարության մուտքի մոտ ոստիկանները շղթա էին կազմել: Երեխաները կառավարության շենքի մոտ օդ բաց թողեցին իրենց ձեռքի փուչիկները: