Մեր տղերքը, Աննա Հակոբյան, հանուն ձեր նման ոչնչությունների գնացին, ոչ թե հանուն ոչնչի․ ծնող
Աննա Հակոբյանը արտահայտություն է արել, թե տղերքը հանուն ոչնչի են զոհվել, բայց ես հիմա այստեղից կասեմ, որ ոչ, մեր տղերքը հանուն ոչնչի չեն զոհվել, հանուն իրենց նման ոչնչությունների են զոհվել։ Այս մասին քիչ առաջ ՔԿ շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
«Մեր տղերքը հանուն այս երկրի են զոհվել, հանուն ժողովրդի են զոհվել, հանուն Հայաստանի ու Արցախի են զոհվել։ Մեր տղերքը պայքարել են մինչև իրենց արյան վերջը։ Իսկ հանուն ոչնչի հաստատ չեն զոհվել։ Այո, հանուն ոչինչների են զոհվել, որ հիմա իրենց աթոռներին նստած են, բայց հանուն ոչնչի մեր տղերքը չեն զոհվել»,- հավելեց ծնողը։