Ներքին Չարբախն ինձ համար եղել և մնում է աշխարհի կենտրոնը. Արթուր Աբրահամ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում Երեխաների պաշտպանության օրը տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հիմնած այգու բացման հանդիսավոր արարողությունը: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արթուր Աբրահամի մամուլի պատասխանատու Սիրան Գրիգորյանը:
«Իմ մանկությունն անցել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի այս հրաշալի թաղամասում՝ Ներքին Չարբախում: Հետագայում մեծ ու շքեղ քաղաքներ շատ եմ այցելել, սակայն Ներքին Չարբախն ինձ համար եղել և մնում է աշխարհի կենտրոնը՝ իմ սրտի բնակավայրը, իմ մանկության քաղցր հիշողությունների վկան, ինչպես նաև իմ և ձեր վաղվա լուսավոր, երջանիկ օրերի անբաժան մասը»,- ասել է Արթուր Աբրահամը։