Իսպանիայում մահացել է Կատարի նախկին արքայադուստրը (լուսանկարներ)
Հայտնի է դարձել Կատարի նախկին արքայադստեր մահվան մասին։ Կասիա Գալանիոն մահացել է 45 տարեկանում։ Դիակը ոստիկանությունը հայտնաբերել է Իսպանիայում գտնվող նրա տանը: Կասիայի երեք դուստրերից մեկն է հայտարարել, որ մայրը մի քանի օր շարունակ կապի մեջ չի եղել։ Մահվան նախնական պատճառը ապօրինի նյութերի գերդոզավորումն է։
Կասիա Գալանիոն հայտնի է որպես Կատարի նավթի նախկին նախարար Աբդել Ազիզ բեն Խալիֆա Ալ Թանիի երրորդ կին։ Օրերս հաղորդվում էր նախկին ամուսինների հաճախակի վեճերի մասին՝ ընդհանուր դուստրերի պատճառով։ Գալանիոն իր նախկին ամուսնուն մեղադրել է երեխաների նկատմամբ բռնության մեջ և խնամակալություն է խնդրել դատարանի միջոցով: Գործի վարույթը տևել է 10 տարի, ինչի արդյունքում Կասիային մերժել են։ Պատճառներից մեկը ալկոհոլից նրա կախվածությունն է եղել։
Այժմ նախկին արքայադստեր երկու դուստրերն ապրում են Իսպանիայում և կապ չեն պահպանում հոր հետ, իսկ կրտսեր ժառանգորդուհին ապրում է Ֆրանսիայում։