Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ
Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +22 +26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +22 +25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +26 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +24,
Լոռիում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,
Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +28 +32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +21 +23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +26 +31,
Արարատում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +32 +34,
Արմավիրում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +32 +34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 +23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +22 +26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +31 +33։