«Արարատը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Էդգար Թորոսյանը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նրա պայմանագիրը երեւանյան ակումբի հետ ավարտվել է։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Էդգար Թորոսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում, գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում «Արարատը» գրավել է չորրորդ տեղը եւ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։