«Նիկոլ, գիտե՞ս իմ անունը». Վարչապետը՝ Տավուշի մարզի գյուղերում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա հակոբյանը facebook-ի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի գյուղերից մեկում երեխաների հետ մտնում է խանումթ ու պաղպաղակ հյուրասիրում նրանց:
Այնուհետեւ նա լուսանկարվում է երեխաների հետ:
Երեխաներից մեկը՝ 4 տարեկան, շատ անկաշկանդ հարցնում է. «Նիկոլ, գիտե՞ս իմ անունը» եւ ասում, որ անունը Նիկոլ է:
Նշենք, որ այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: