Հայտնի է Մաքսիմ Գալկինի «Лучше всех!» նախագծի ճակատագիրը
Տաղանդավոր երեխաների մասին «Лучше всех!» շոուն, որը վարում է Մաքիմ Գալկինը, մի օր կարող է եթեր վերադառնալ, հայտնում է Teleprogramma.pro-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Այս պահին նախագծի հեղինակները չեն ծրագրում հեռուստահաղորդվարին փոխարինող գտնել վերջերս նրա սկանդալային հայտարարությունների ու Ռուսաստանից հեռանալու ֆոնին։
«Ի սկզբանե չէր ծրագրվում շոուն նկարահանել մինչեւ սեպտեմբեր։ Հայտնի չէ՝ արդյոք Մաքիմ Գալկինը կվարի՞ նախագիծը, թե՞՝ ոչ, սակայն այդ պահին ոչ ոք, վստահաբար, նրան փոխարինող չի որոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հեռուստատեսությամբ շոուի ցուցադրությունը դադարեցրել էին դեռ հունվարին։
Լուրերն այն մասին, որ Գալկինին ծրագրում են հեռացնել «Лучше всех!» նախագծից, հայտնվեցին, երբ նրան փոխարինեցին «Сегодня вечером» հաղորդման ընթացքում․ այժմ այն վարում է Նիկոլայ Ցիսկարիձեն։