Քևին Սփեյսին պատասխանել է սեռական բռնության վերաբերյալ նոր մեղադրանքների
Դերասան Քեւին Սփեյսին պատասխանել է սեռական հանցագործությունների վերաբերյալ նոր մեղադրանքներին, հայտնում է The Sun-ը։
Սփեյսին հայտարարել է, որ ինքնակամ Մեծ Բրիտանիա կմեկնի, որի իշխանությունները նրան խնդրել են դատարան ներկայանալ։ «Ես շնորհակալ եմ թագավորական դատախազական ծառայությանը, որը քաղաքավարի կերպով մամուլին ու հանրությանը հիշեցրեց, որ ես արժանի եմ արդար դատաքննության եւ անմեղ եմ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Ինձ վշտացրել է գործին ընթացք տալու նրանց որոշումը, բայց ես ինքնակամ Մեծ Բրիտանիա կեկնեմ, հենց դա հնարավոր լինի եւ կպաշտպանվեմ։ Ես վստահ եմ, որ կապացուցեմ անմեղությունս»,- ասել է նա։
2017թ․-ին 20-ից ավելի մարդ, այդ թվում «Թղթե տունը» սերիալում Սփեյսիի գործընկերներ, նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների եւ բռնության համար։ Դատարանը դերասանին պարտավորցրել է հեռուստաշոուի հեղինակներին 31 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել նախագծի եզրափակչի վերամշակման համար, որից Սփեյսիին հեռացրել էին։
2022թ․-ին դերասանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւս հինգ հանցագործության համար, որոնք կատարվել են սեռական հողի վրա։