«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է դանիական Orsted-ի եւ Shell Energy Europe Limited-ի կողմից ԳԴՀ գազի մատակարարումը
«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է դանիական Orsted Salg & Service եւ Shell Energy Europe Limited ընկերությունների կողմից Գերմանիա գազի մատակարարումները՝ ռուբլով չվճարելու պատճառով, հայտնել է ռուսական ընկերությունը Telegram-ում։
«Մայիսի 31-ի աշխատանքային օրվա վերջի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 31-ի №172 հրամանագրի»,- ասվում է հաղորդագրություններում։
2021 թվականին «Գազպրոմ Էքսպորտը» Orsted-ին մատակարարել է 1,97 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը Դանիայում գազի ընդհանուր սպառման 2/3-ն է կազմել։ Shell Energy Europe-ի հետ Գերմանիա գազի մատակարարման պայմանագիրը տարեկան մինչեւ 1,2 միլիարդ խորանարդ մետր է նախատեսում։