Թուրքիան նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ երկրի անունը օտար լեզուներով Türkiye գրանցելու մասին
Թուրքիան նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ երկրի անունը օտար լեզուներով Türkiye գրանցելու մասին, Twitter-ում հայտնել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Այն գործընթացը, որը մենք սկսել ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ՝ մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, մոտենում է ավարտին։ Նամակով, որն այսօր ուղարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մենք մեր երկրի անունը օտար լեզուներով ՄԱԿ-ում գրանցում ենք որպես Türkiye»,- նշել է Չավուշօղլուն։