Երկարատեւ հակասություններից հետո արքայազններ Հարին և Ուիլյամը հաշտվել են
Արքայազններ Հարին եւ Ուիլյամը հաշտվել են երկարատեւ թշնամանքից հետո, հայտնում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, որը մոտ է կանգնած արքայական ընտանիքին։
Պարբերականի տեղեկություններով՝ հաշտության համար առաջին քայլն արել է Ուիլյամը տաtիկի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կառավարման 70-ամյակի տոնակատարության նախօրեին։ Եղբայները սկսել են նամակագրություն վարել WhatsApp-ով եւ FaceTime-ի միջոցով տեսակապով շփվում են երեխաների հետ։ Նրանց կանայք՝ Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը, առայժմ խուսափում են ընտանեկան զանգերից եւ նամակագրությունից՝ իրենց ամուսիններին ժամանակ տալու համար հարթել հարաբերությունները։
Ինսայդերի խոսքով՝ Ուիլյամին հիասթափցրել էր արքայական ընտանիքը լքելու Հարիի եւ Մեգանի որոշումը, սակայն հիմա նա մտադիր է հաշտվել։ «Ուիլյամը տեսնում է, որ Մեգանը լավ մայր է ու հավատարիմ կին եւ անկեղծորեն ուրախ է եղբոր համար։ Կարծես թե, նրանք հարթել են տարաձայնություններն ու վերադարձրել իրեն հին ընկերական հարաբերությունները»,- պնդում է աղբյուրը։