Դուբայում կոնվերտոպլանի առաջին կին օդաչուն է հայտնվել
Դուբայի իշխող ընտանիքի անդամ Մոզահ բինթ Մարվան Ալ Մաքթումը դարձել է առաջին կինը, որը վարել է AW609 կոնվերտոպլանը, հայտնում է Khaleej Times էմիրաթական թերթը:
Թերթի տվյալներով՝ շեյխուհի Մոզան՝ Դուբայում իշխող Ալ Մաքթում ընտանիքից, դարձել է Դուբայի ոստիկանության առաջին կին ավագ լեյտենանտը, եւ մեկ ժամով կոնվերտապլանով թռել է Ֆիլադելֆիայում Leonardo ընկերության կենտրոնակայան:
Կոնվերտոպլանը կարող է թռչել եւ վայրէջք կատարել ուղղահայաց եւ սավառնել ուղղաթիռի պես՝ միաժամանակ լինելով տուրբոպտուտակային ինքնաթիռի պես հարմարավետ: Այն կարող է թռչել ավելի քան 500 կմ/ժ արագությամբ։ Այն կարող է օգտագործվել մի շարք առաքելությունների համար, ներառյալ շտապ բժշկական օգնության ծառայությունը, որոնողափրկարարական աշխատանքները եւ կառավարական առաջադրանքները:
Ինչպես նշել է հրատարակությունը, թռիչքից հետո Ալ Մաքթումն ասել է, որ «ուրախ է լինելու առաջին կին օդաչուն, ով փորձարկել է այս հեղափոխական թռչող սարքը, որը նա ցանկացել է վարել այն պահից, երբ տեսել է դրա առաջին լուսանկարները»։
«Դա ոչ միայն անձնական նշաձող էր, այլ նաեւ հնարավորություն՝ կոտրելու հերթական ապակե առաստաղը կանանց համար: AW609 կոնվերտոպլանի նման մեքենաներն ինձ ստիպում են անհամբեր սպասել ավիացիայի ապագային, որն այժմ բաց է մեծ թվով կանանց համար, որոնք ընտրում են այս ոլորտը»,- հավելել է նա: