Գերմանիայի ՌՕՈւ-ն կստանա պաշտպանական ծախսերի ամենամեծ մասնաբաժինը՝ 100 միլիարդ եվրո
Գերմանիայի ՌՕՈւ-ն կստանա պաշտպանական ծախսերի ամենամեծ մասնաբաժինը՝ 100 միլիարդ եվրո։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, նախատեսվում է 40,9 միլիարդ եվրոյի հատկացում զարգացման եւ գնումների համար, ներառյալ նոր Eurofighter եւ F35 կործանիչներն ու Tornado մարտական ինքնաթիռը, ինչպես նաեւ տիեզերքում վաղ նախազգուշացման սարքի ստեղծում
Փաստաթղթում նշվում է, որ նավատորմի համար 19,3 միլիարդ եվրոյի եւ բանակի համար՝ 16,6 միլիարդ եվրոյի այլ հատկացումները կօգտագործվեն նոր նավերի եւ սուզանավերի ձեռքբերման, ինչպես նաեւ «Marder» հետեւակային մարտական մեքենայի մշակման համար: