Վենետիկում «թռչող» ջրային տաքսի կգործի
Շվեդական Candela Speed Boat AB ընկերությունը, որը մասնագիտացած է ջրի վրայով «թռչող» էլեկտրական նավակների արտադրության մեջ, ներկայացրել է նոր «կանաչ» նավ։ Նավակը կօգտագործվի որպես քաղաքային ջրային տաքսի՝ Վենետիկում, հայտնում է Bloomberg-ը։
8,5 մետր երկարությամբ R-8 Voyager-ը նախատեսված է վեց ուղեւորի համար եւ կարող է օգտագործվել նաեւ առաքման համար։ Շվեդական ընկերության էլեկտրական նավն ունի համակարգչի կողմից կառավարվող ստորջրյա թեւեր, որպեսզի կորպուսը բարձրանա ջրի վրա՝ թույլ տալով նավակին բառացիորեն «թռչել»։ Այս տեսակի տրանսպորտի օգտագործումը բացառում է ալիքների առաջացման հնարավորությունը, որոնք կարող են ուժեղացնել հիմքի ոչնչացումը:
Բացի այդ, բնապահպանական տեխնոլոգիան կարող է զգալիորեն նվազեցնել ջրի վրա ամենահայտնի քաղաքի ջրանցքների աղտոտումից վնասը։ Ստորջրյա թեւերի շնորհիվ նավակի շփումը ջրի հետ նվազում է, ինչը նաեւ օպտիմալացնում է էներգիայի սպառումը եւ ուղեւորությունն անաղմուկ է դարձնում: