Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել
Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել։ Մոսուլի մեծ ջրամբարից ակտիվորեն ջուր է դուրս բերվում, ինչը հանգեցրել է նրան, որ ջրի մակարդակն աստիճանաբար նվազել է , եւ հնագույն քաղաքը բացահայտվել է։
Բանն այն է, որ ամբարտակը, որը հանգեցրել է հեղեղման, կառուցվել է դեռ 80-ականներին՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք։ Այդ ժամանակ Իրաքը էլեկտրաէներգիայի խիստ կարիք ուներ, ուստի նախագիծը հնագիտական հետազոտություն չէր նախատեսում, ինչի արդյունքում շատ հնագույն հուշարձաններ հեղեղվեցին ջրով։
Շնորհիվ այն բանի, որ ջուրը կարող է նորից բարձրանալ, հնագետներն աշխատել են հնարավորինս արագ տեմպերով։ Նրանց հաջողվել է կազմել քաղաքի բավականին մանրամասն քարտեզը եւ կատարել բազմաթիվ կարեւոր բացահայտումներ։