ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Ռուսաստանին զրկել կազմակերպությանն անդամակցությունից
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոյի խնդրանքով Ռուսաստանը դուրս չի մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ից։Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մամուլի ծառայությանը։
Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկիր իրավունք ունի անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր կանոնադրության համաձայն (հոդված II): Ընդ որում, Ռուսաստանը կարող է դուրս մնալ կազմակերպությունից միայն այն դեպքում, եթե կորցնի ՄԱԿ-ի անդամ երկրի կարգավիճակը, ճշտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Մայիսի 2-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառմանը, որը համընկել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան: