Երկու անձի դանակահարության դեպքը ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են
ՏեսանյութերՄայիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի են տեղափոխվել բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց:
Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ Մասիսի դպրոցներից մեկի հետնամասում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդկանց դանակահարել էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 25-ամյա մի բնակիչ։
Նույն օրը կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել դանակը:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: