Սամուել Էտո’Օ-ի դուստրը դատի է տվել նրան
Սամուել Էտո’Օ-ի դուստրը՝ Էրիկա դո Ռոսարիո Նևեսը, դատի է տվել իր կենսաբանական հորը՝ երկու տարվա ընթացքում ալիմենտներ չվճարելու համար։ Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը։
Մադրիդի դատարանը մի քանի ամիս առաջ վճռեց, որ «Բարսելոնայի» և Կամերունի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իսկապես 22-ամյա աղջկա հայրն է։
Հիմա Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահը պարտավոր է դստերը վճարել մոտ 40 հազար եվրո։