Ալեքսանդր Վուչիչը ստանձնել է Սերբիայի նախագահի պաշտոնը երկրորդ հնգամյա ժամկետով
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երդում է տվել Սերբիայի ասամբլեայի (խորհրդարանի) առջեւ եւ ստանձնել է նախագահի պաշտոնն երկրորդ հնգամյա ժամկետով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երդվում եմ իմ ամբողջ ուժը նվիրել Սերբիայի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում` Կոսովոյի եւ Մետոհիայի` որպես դրա անբաժանելի մաս, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների իրագործմանը, սահմանադրության եւ օրենքի հարգմանն ու պաշտպանությանը, խաղաղության եւ Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցության պահպանմանը եւ բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունները,- ասել է Վուչիչը, որից հետո խաչակնքվել է եւ հավելել է,- Աստված ինձ օգնական»:
Երդման տեքստն արտասանելուց հետո խորհրդարանի նիստերի դահլիճում հնչել է Սերբիայի հիմնը։