Շան վրա հարձակվելու համար մեղադրվող Լյուբով Ուսպենսկայան հայտարարել է, որ պաշտպանել է իր կենդանուն
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հարձակվել է հարեւանի շան վրա եւ նախատել կենդանու տիրուհուն։ Երբ շան տերը՝ Աննա Կաուֆմանը, դիմել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկուն, երգչուհին որոշել է ներկայացնել միջադեպի իր վարկածը։
Ուսպենսկայան իր ինստագրամայն էջում պարզաբանել է, որ այդ օրը զբոսնելիս է եղել դստեր՝ Տատյանայի եւ իր շան՝ Դժյունիի հետ։ Այդ պահին կենդանու վրա են հարձակվել հարեւանի շները, եւ իրենք փորձել են պաշտպանել դրան։
«Արդյունքում դրանցից մեկը կծեց ինձ, երբ ես պաշտպանեցի Դժյունիին՝ փորձելով քշել դրանց։ Նկատողությանը, որ հարկավոր է հետեւել շներին, զբոսանքի հանել դնչկալով ու վզափոկով եւ ոչ թե թողնել, որ վազեն ավանում, տերն, իմ կարծիքով, ոչ ադեկվատ արձագանքեց՝ վեճ սարքեց, սկսեց ինձ պրովոկացիայի ենթարկել»․,- հայտարարել է Ուսպենսկայան։ Երգչուհին հավելել է, որ բուլդոգների տիրուհու դեմ բազմաթիվ անգամներ բողոքներ են եղել։