2021-ին Հայաստանում միջին աշխատավարձը մոտ 234 հազար դրամ է կազմել. Փաշինյան
2018-ի համեմատ Հայաստանում աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծավալն աճել է 61.3 մլրդ դրամով կամ 65 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2021 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, ինչպես նշեց վարչապետը, միջին ամսական աշխատավարձը 2018-ին կազմել է մոտ 174 հազար դրամ, իսկ 2021-ին՝ 234 հազար դրամ։ «Այսպիսով, Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճը կազմել է 34.4 տոկոս կամ 60 հազար դրամ»,- ասաց կառավարության ղեկավարը։
Նշենք, որ «աճը» պայմանավորված է ոչ թե բնակչության աշխատավարձերի իրական բարձրացմամբ, այլ պաշտոնյաների եւ ոստիկանների աշխատավարձերի աճով, ինչպես նաեւ` պետական աշխատողներին տրվող հսկայական պարգեւավճարներով: