Հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի-Երևան երթուղով
Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով։ Ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Երեւանից երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, Բաթումիից մեկնումը՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով ուղեւորափոխադրում կիրականացվի Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով, ուղեւորություն Երեւանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղեւորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։
Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից՝ 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններով։