Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «խիստ զգուշացրել է» Գերմանիային եւ Ֆրանսիային քրդերի ցույցերի կապակցությամբ
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքի նոտաներ է հանձնել Անկարայում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպաններին՝ կապված այդ երկրներում Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում ահաբեկչական ճանաչված) կողմնակիցների ցույցերի հետ։ Այս մասին երեքշաբթի Anadolu-ին հայտնել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Խոսքը հանրահավաքների մասին է, որոնց ժամանակ ցուցադրվում են ահաբեկիչների խորհրդանիշները, դրոշները։ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները երեկ հրավիրվել են ԱԳՆ։ Նրանց նոտաներ են հանձնվել ահաբեկչական կազմակերպությունների նման գործողությունների հետ կապված։ Մենք նրանց խիստ զգուշացրել ենք»,- ասել է նա: