Հանգիստ եղեք, մենք նպատակ չունենք Նիկոլի պես Ռադիոտան շենք մտնելու. Գնում ենք ԵՊՀ. Իշխան Սաղաթելյան
«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասան ռաիդոտան շենքի մոտ, որի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Սրանց թվացել է, թե գալու ենք ռադիոտուն մտնենք Նիկոլի պես: Ես չգիտեմ՝ ոստիկանության ուժերն ինչքան են հերիքելու, ինչքան պետական հաստատություն կա, ասելու են՝ շրջափակե՞ք: Հանգիստ եղեք, մենք նպատակ չունենք Նիկոլի պես շենք մտնելու:
Այս պահին առանց չափազանցության մոտ 5 հազար ոստիկանական ուժեր, կեսն ԱԺ-ում, կեսը ԱԳՆ-ի մոտ, Կառավարության մոտ, ԵՊՀ-ի մոտ են զորքեր կուտակել: Տղերք, էս ի՞նչ եք անում: Էդ խելագարը ոչ թե վախեցած է, այլ հաստատ ցնցումների մեջ է, որովհետեւ պարզ, խաղաղ անհնազանդության ցերեկային երթին դիմավորում են զորքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ երթով գնում են Երեւանի պետական համալսարան:
Նշենք, որ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները ենթ են անցկացնում Երեւանի փողոցներում: ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր պատգամավորները ցանկացան հանդիպել նախարարների հետ, սակայն վերջիններս կամ տեղում չէին, կամ խուսափեցին նման հանդիպումից: